Xiaomi-ն պատրաստում է էլեկտրաքրոմային հետեւի պանելով սմարթֆոն, որը կարող է փոխել գույնը: GizmoChina-ի հաղորդմամբ՝ արտասովոր սարքի շուրջ աշխատանքի մասին տեղեկատվությունը բացահայտել է չինացի օգտատերը, որը հայտնի է իր ինսայդներով, հաղորդում է Gazeta-ն:
Weibo չինական սոցցանցում Digital Chat Station օգտատիրոջ հրապարակման մեջ ասվում է, որ Xiaomi-ն դեռեւս թեստավորում է քամելեոն սմարթֆոնն ու մտադիր է ավելացնել նոր մոդելներից մեկին էլեկտրաքրոմային կամ ֆոտոքրոմային պանել: Նա նշել է, որ դեռեւս որոշումը վերջնական չէ, թե որ տեխնոլոգիան կիրառել նորույթի համար:
Oppo-ն ունի Reno6 Pro+ Detective Conan Edition սմարթֆոն էլեկտրաքրոմային մակերեսով: Սարքը փոխում է գույնն արծաթագույնից կարմիր եւ սեւ: Այդ նպատակով մակերեսով հոսանք է անցկացվում, իսկ կորպուսը պաշտպանված է հատուկ ապակով:
Vivo S10-ն ունի ֆոտոքրոմային պանել, որը փոխում է նարնջագույնը կապույտի, երբ պանելի վրա հայտնվում են արեւի ուղիղ ճառագայթները: Այդկերպ փոփոխությունները տեղի են ունենում ուլտրամանուշակագույնի ազդեցության ներքո: