«Աշունը քաղաքական իմաստով ակտիվ է լինելու, և հանրային կարծիքի նկատմամբ ՀՀԿ-ի դիրքորոշումն ադեկվատ է լինելու»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:

Պատգամավորը կարևորեց իշխանությանը համարժեք ընդդիմության ներկայության կարևորությունը, քանի որ «միայն այդ դեպքում կարող է առողջ իշխանություն լինել»:

Անդրադառնալով վերջին օրերին Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցող իրադարձություններին, Մկրտիչ Մինասյանը նշեց. «Եթե քաղաքաշինական նորմերին չի համապատասխանում այդ շինության կառուցումը, պետք է համապատասխան վերաբերմունք դրսևորվի, իսկ եթե օրինական է, պետք է ապացուցվի փաստերով։ Ոստիկանների վերաբերմունքը պիտի համարժեք լինի»:

Պատգամավորը նշեց, որ սոցիալական բունտ դեռ չի տեսնում. «Սոցիալական բունտ չեմ տեսնում, բայց կան դժգոհություններ: Բնականաբար իշխանությունները պետք է դրանք վերլուծեն և այդ դժգոհությունները վերացնելու համար գործողություններ կատարեն: ՀՀԿ-ն կգնահատի իրավիճակը և կարծում եմ` առաջիկա ամիսներին իրավիճակը հանրապետությունում կմեղմվի, կփորձենք խնդիրներին լուծումներ տալ»