Մոսկվայում Ալթայի փողոցում գտնվող ռեստորանում իրականացված հատուկ գործողությունների ընթացքում ձերբակալվել է 54 մարդ. Հյուսիսային Կովկասի բնակիչներ և օտարերկրացիներ, այդ թվում Ադրբեջանի, Տաջիկստանի, Վրաստանի, Թուրքիայի, Իրանի և Հայաստանի քաղաքացիներ: Այս մասին օգոստոսի 26-ին հայտնում է ՌԴ ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության պաշտոնական կայքը:
Հատուկ գործողությունները անց են կացվել օգոստոսի 23-ին: Ռեստորանի տարածքում կայանված մեքենաներից ոստիկանները հայտնաբերել են երկու «Սայգա» որսորդական հրացան և տրավմատիկ ատրճանակ:
Ներկայումս ոստիկանները ստուգում են զենքերի ձեռք բերման օրինականությունը: Ինչպես նաև անցկացվում է ստուգումներ, թե արդյոք ձերբակալվածները մասնակցել են հանցագործությունների: Դեռևս քանի կովկասցի է մնում կալանքի տակ պարզ չէ: Նաև չի նշվում հատուկ գործողությունների իրականացման պատճառները: