34 տարեկան հասակում կյանքից հեռացել է սերբ ֆուտբոլիստ Գորան Օբրադովիչը: Այդ մասին հաղորդում է Երևանի «Արարատի» մամուլի ծառայությունը:
Օբրադովիչը երկար տարիներ հանդես է եկել Հայաստանի առաջնությունում: 2009թ.-ին տեղափոխվել է Երևանի «Արարատ», այնուհետև հանդես է եկել «Գանձասարում», «Ալաշկերտում» և «Միկայում»՝ աչքի ընկնելով կարգապահ ու վստահ խաղով: 2017/18 մրցաշրջանում նորից վերադարձել է «Արարատ»: Հանդես է եկել նաև մի շարք սերբական թիմերում: Վերջին տարիներին մի շարք ակումբներ է փոխել՝ խաղալով Լաոսում, Լիբանանում, Իրաքում, Թայլանդում, իսկ վերջին ակումբը Բոստվանան ներկայացնող «Թաունշիփն» էր:
«Արարատ» ֆուտբոլային ակումբը ցավակցում է ֆուտբոլիստի հարազատներին և մտերիմներին: