Առաջին անգամ Արցախի անկախության տոնը նշվելու է առանց ՀՀ առաջին դեմքերի մասնակցության։ Լինելու են պատվիրակություններ՝ սակայն ոչ առաջին դեմքերը։ Գործուղման, արձակուրդի, անակնկալ փորհարության եւ այլ պատճառաբանությունները արհամարական կհնչեն, հատկապես խմբակային գործողության պարագայում։ Պուտինը, Ալիեւը, եռակողմ հայտարարության հնարավոր գաղտնի հավելվա՞ծն է արգելում։
Եթե կամովին են հրաժարվել, ապա ինչ նկատառումով: Գուցե ի կատարումն հանրության պողպատե մանդատի՞: Տեսնես էլ ինչ է հանձնարարել այդ կախարդական մանդատը որեւէ ասպարեզում ինքնուրույնության անընդունակ այդ կարկառուն դեմքերին:
Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/09/01/665202/