Իրանի ՌՕՈւ-ն ՌՕՈւ ստեղծման հոբելյանի կապակցությամբ կազմակերպված արարողության ժամանակ եռաչափ ռադար է ներկայացրել, որը կարող է միաժամանակ մինչեւ 300 թիրախ գրանցել, հաղորդում է Press TV հեռուստաալիքը։
«Ալբորզ» ռադարը եռաչափ է, ինչը թույլ է տալիս նրան ավելի հստակ հայտնաբերել թիրախները։ Այն կառուցվել է ալեհավաքի վանդակաճաղի տեխնոլոգիայով, այսինքն՝ սարքին անհրաժեշտ չէ պտտվել օդային տարածքի մոնիթորինգի համար։ Օպերատիվ հեռավորույունը՝ 450 կմ։
Հեռուստաալիքը նշում է, որ ռադարը նախատեսված է քիչ նկատելի օբյեկտների եւ նույնիսկ ԱԹՍ-ների որոնման համար ։