«Էրեբունի» ԲԿ-ն հայտնում է․ «Այսօր՝ առավոտյան, Արարատի մարզի Մխչյան-Բյուրավան ավտոճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային խոշոր պատահարի հետևանքով 14 հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Տուժածներից 4-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, բժիշկները նրանց վիճակը գնահատում են ծանր, իսկ մյուսները հոսպիտալացվել են կենտրոնի տարբեր բաժանմունքներ, այդ թվում՝ վնասվածքաբանական, վիրաբուժական, նյարդավիրաբուժական՝ ախտորոշման և հետագա բուժօգնության նպատակով: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության»։