ՌԴ Ուլյանովսկի շրջանում ձերբակալվել է Իշեևի 13 ամյա բնակիչը: Հենց նրան է ոստիկանությունը մեղադրում պնևմատիկ ատրճանակով բակում խաղացող երեխաներին կրակելու մեջ:
Դեռահասը անգամ ոստիկաններին պատմել է դրդապատճառների մասին: Այսպիսի արարքին նրան դրդել են հին վիրավորանքները:
ՆԳՆ Ուլյանովսկի շրջանի մամլո ծառայության հաղորդագրության մեջ նշվում է .«Դեռահասի խոսքերով մեկ շաբաթ առաջ նա ունեցել է կոնֆլիկտ իր հասակակից աղջկա հետ: Որոշելով վրեժ լուծել` նա պատշգամբից սկսել է կրակել նրա ուղղությամբ պնևմատիկ ատրճանակով, որը նախկինում գնել է ավագ հարևանի օգնությամբ»:

Այժմ հրաձիգը տեղափոխվել է անչափահաս իրավախախտների համար նախատեսված ժամանակավոր մեկուսարան: Ինչպես նշել է ՆԳՆ-ում դեռահասը դժվար թե ենթարկվի քրեական պատասխանատվության:

Ինչպես երևում է ՆԳՆ Ուլյանովսկի շրջանի մամլո ծառայության հաղորդագրությունից « Անչափահասի ծնողների խոսքերով նրանք ոչինչ չեն իմացել պնևմատիկ ատրճանակի մասին»:
Նախօրեի երեկոյան չորս երեխա Նովոկոմբինատովսկի փողոցի համար 41 տան բակում խաղալիս վիրավորվել են պնևմատիկ ատրճանակից: Այժմ 7-15 տարեկան երկու տղա և երկու աղջիկ գտնվում են հիվանդանոցում: