Օրերս Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարարտ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։ «Հայաստանի և Իրանի արտգործնախարարներն ընդգծել են «Պարսից ծոց – Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցք ստեղծելու մասին բազմակողմ hամաձայնագրի ստորագրման և արդյունավետ կիրարկման կարևորությունը», – նշված է պաշտոնական հաղորդագրությունում։

Ի՞նչ «բազմակողմ համաձայնագրի» մասին է խոսքը և ո՞վ է պատրաստվում այն ​​ստորագրել: Խոսքը միայն Վրաստանի, Հայաստանի և Իրանի մասի՞ն է:

«Պարսից ծոց – Սև ծով» համաձայնագիրը կարող է դառնալ Հայաստանի այլընտրանքը: Ռուսաստանն ու Թուրքիան փորձում են ամբողջովին մեկուսացնել Հայաստանը՝ այլընտրանք չթողնելով «Մեղրիի միջանցքին»: Բայց կա այլընտրանք, և այն շատ մոտ է:

Հայաստանի տնտեսությունը, էներգետիկան և լոգիստիկան դիվերսիֆիկացնելու այլ փորձեր էլ կան: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն օրերս ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին: Նախարարն ընդգծել է, որ բրիտանական ընկերությունների հետ կքննարկվի վերջիններիս մասնակցության հնարավորությունը Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրերին, ինչպես նաև ՀԱԷԿ-ի վերազինման ծրագրերին:

Բրիտանական, ֆրանսիական, իրանական ընկերությունների մասնակցությունը Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցմանը լրացուցիչ փաստարկ կդառնա իր տարածքների նկատմամբ Հայաստանի իրավազորության պահպանման համար:

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/09/03/665783/