Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել ծովափնյա հանգստից, որում կերպարանք է ընդունել գեղեցիկ մայրամուտի ֆոնին։
Իր միկրոբլոգուն հրապարակված նոր լուսանկարում հաղորդավարուհին լողազգետսով է։ Նա կանգնած է ծովափին, իսկ ձեռքերով «բռնել է» արեւը։
«Երբ ցավը լռում է, սկսում ես տեսնել...
Սիրուն, շատ սիրուն է Աշխարհը, երբ ողողված է Արևով և սիրով...
Հոգիս բուժվեց մի քիչ... Ձեր սերն ու Ծովը՝ լավագույն սպեղանին:
Կարոտներս ամբարեցի մեջս, որ գամ ու մեկիկ- մեկիկ ձեզ տամ. ուրիշ կերպ ես այդպես էլ չկարողացա ապրել:
Ինձ հետ ուրախացողների հետ հազարապատիկ եմ ուրախանում, տխրողների հետ իրենցից առավել տխրում( մեր անձնական նամակները վկա), բայց Արևը ԲՈԼՈՐԻ համար եմ բռնել, մանավանդ նեղացնողների, որովհետև մինչև վերջ էլ չհասկացան, որ իրենց են միայն վատ անում... ես անհանգստանում եմ ձեզ համար, որքան էլ, որ տարօրինակ չի:
Մարդը չի փոխվում:
Հազար տոկոս:
Մեջը Արև ունեցող մարդիկ միշտ բարի են:
Ծովի աղը թարթիչներիս մեջ դեռ երկար կպահեմ, որ Աշխարհը համով տեսնեմ, անալի իրականությունն ու՞մ է պետք... թեկուզ վառված, բայց ԱՂԸ տեղը պիտի լինի;)
Մտքերս շատ են խառը թվում, բայց կոնկրետ դասավորել եմ դարակների մեջ:
Այ կտեսնեք՜
Ուղեղս ապրում է պարզվեց:
Սիրտս դեռ կա:
Լռության 10- րդ օրը ես սկսեցի զրուցել.. ․Հաճույքով:
Պարզվեց՝ մի հրաշալի անձնավորություն։
Էս հորիզոնը տեսնելուց հետո էլ ոչինչ պետք չի( մինչև հաջորդ «պետք»- ը)
Սերը...
Արևը ձեզ:
Իմ տեսածները՝ կմնան ինձ, ու գուցե մի օր գիր դառնան:
Ափսոս, որ Ծովն էդքան շոյող մատները նկարել չգիտեն», - հրապարակմանը կից գրել է Նազենի Հովհաննիսյանը: