Տարեց ճապոնացի տնային տնտեսուհին սպանել է իր ամուսնուն Յոկոգամայի ազգային համալսարանի պատվավոր պրոֆեսորի: 61 ամյա Էմիկո Հիրոսեի մոտ կատաղություն է առաջացրել այն հանգամանքը, որ իր 70 ամյա ամուսինը սիրավեպ է ունեցել կնոջ հետ, ում Էմիկոն, իր իսկ խոսքերով, ատում է:
Որպես պատիժ տնային տնտեսուհին պրոֆեսորին ծեծել է սուրճի բաժակով: Կինը Յասուո Հիրոսեին հասցրել է 10 հարված գլխին և դեմքին: Ինչպես երևում է տղամարդը անգամ չի փորձել դիմակայել:
Տուժածին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ վերջինս մահացել է: Նրա կնոջը ձերբակալել են ոստիկանները: Այս մասին հաղորդում է Agence France Presse-ն: