Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է քրեական գործ Վերա Բելոգուրովայի նկատմամբ: Այս մասին մենք իմանում ենք Datalex տեղեկատվական համակարգից:
Վերա Բելոգուրովային մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. ապրիլին ոմն Սերժիկի հետ ունեցած սեռական հարաբերության արդյունքում հղիանալուց հետո, հաջորդ 9 ամիսների ընթացքում ընտաիի անդամներից թաքցնելով իր հղիության փաստը, 2013թ. հունվարի 7-ին ժամը 07.00-ի սահմաններում, իրենց Նոր նորքի 7 զանգ. 38 շենքի 24 բնակարանի ննջասենյակում, առանց որևէ մեկի միջամտության՝ ծննդաբերել է իգական սեռի նորածին երեխա և երբ այդ պահին բնակարանում գտնվող հայրը՝ Սերգեյ Բելոգուրովը որոշակի կասկածների դրդմամբ զանգահարել է ավագ եղբորը՝ Պավելին և դուրս եկել բնակարանից, գտնվելով հոգեկան լարվածության վիճակում , երեխայի գոյության փաստը թաքցնելու նպատակով, դուրս է բերել բնակարանից և նորածնին դնելով աղբատար խողովակի մետաղական փակիչի մեջ , մի քանի անգամ փակիչը փակելու փորձի ժամանակ գլխուղեղային փակ, բութ վնասվածքներով սպանել է նրան, որց հետո նորածին երեխայի դին տեղափոխել է իրենց բնակարան ու պահել բազմոցի մեջ:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 106 հոդվածով, իսկ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: