Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ շարունակվում է Մարինե Խոսրովյանի և Արթուր Չոբանյանի գործով նախաքննությունը:
Մարինե Խոսրովյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. մայիսի 27-ին ժամը 23:00-ի սահմաններում, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, Երևան քաղաքի Տերյան փողոցի 91 հասցեում գտնվող <<Աֆրոդիտե>> կարաոկե ակումբի բակում, ուղղակի դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը` քաղաքացիների անդորրը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, իր գազային <<Վոլտրան>> տեսակի ատրճանակով հինգ անգամ կրակել է օդ, որի ժամանակ մոտեցել են ՀՀ ոսիկանության ՊՊԾ գնդի ոստիկանները և Մ. Խոսրովյանին բերման ենթարկել ոստիկանության Կենտրոնականի բաժին:
Արթուր Չոբանյանին բեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ 14746 զորամասի զինծառայող, կոչումով ենթասպա, 2013թ. մայիսի 27-ին ժամը 23:00-ի սահմաններում, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, Երևան քաղաքի Տերյան փողոցի 91 հասցեում գտնվող <<Աֆրոդիտե>> կարաոկե ակումբի բակում, ուղղակի դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը` քաղաքացիների անդորրը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, իրեն ամրակցված <<Մակարով>> տեսակի ատրճանակից 8 անգամ կրակել է օդ:
Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով, որպես խափանման միջոցդ է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: