Կանադական Ռոդոն քաղաքում հարսանիքը դժբախտության է վերածվել: Դեպքը տեղի է ունեցել 30-ամյա Մարիա Պանտազոպուլոսի հետ: Նրա կյանքի ամենաերջանիկ օրը դարձել է վերջինը: Կանադացի կինը որոշել է ֆոտոսեսիան անցկացնել ջրվեժի մոտ: Նկարվելու ընթացքում կնոջ ոտքը սայթաքել է և նա ընկել է ջուրը: Հարսի շորն այնքան ծանր է եղել, որ հարսնացուին  քաշել է դեպի հատակը: Դեպքի վայրում գտնվողները ոչ մի կերպ չեն կարողացել փրկել հարսնացուին: 30-ամյա կնոջ դիակը հայտնաբերել են մի քանի ժամ անց,-գրում է livesmi.com-ը: