Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ասուլիսի ժամանակ ՀՀ ՄԻՊ-ը ներկայացրեց վերլուծություն, որը վերաբերում է Ադրբեջանում հայ գերիներին խոշտանգելուն:
«Հոկտեմբերի 20-ին 31 հայ զինծառայող Կապանից մեկնել է դեպի Կովսական, որտեղ տեղի է ունեցել փոխհրաձգություն։ Արդյունքում սպանվել են նաև հայ զինծառայողներ։ Մի մասը փրկվել է, մի մասը՝ գերեվարվել և բռնի անհետացել։ Թաթոյանն ասում է՝ փաստերը վկայում են, որ դաժանություն են եղել։ Դաժանությունները տեղի են ունեցել ոչ միայն կենդանի անձանց, այլ նաև՝ մարմինների մասերի նկատմամբ։ Կան լուսանկարներ, որտեղ երևում է, որ կոնկրետ կտրում են սպանված զինծառայողների ականջները։ Դրանք Ադրբեջանի սահմանապահ ծառայության ծառայողներն են իրականացրել»,-ասաց Թաթոյանը։