Առաջին սեռական հարաբերությունը, վաղ կամ ուշ սեռական հարաբերությունը ունեն մեծ ազդեցություն տղաների և աղջիկների հետագա հոգեբանության և սեռական կյանքի վրա։ Անհրաժեշտ է երիտասարդների տեղեկացված լինելը՝ վաղ կամ ուշ սեռական հարաբերության առավելությունների և վնասակարության, ինչպես նաև առաջին սեքսի օպտիմալ ժամանակահատվածի մասին:

 

Ո՞րն է սեքսի օպտիմալ տարիքը։

Առաջին սեռական հարաբերությունների տարիքը այսօր զգալիորեն նվազել է։ Օրինակ Իսլանդիայում 15․6 տարեկանն է, սկանդինավյան երկրներում՝ 16 տ․, ԱՄՆ-ում՝ 17տ․, Ռուսաստանում՝ 18տ․։ Մեծամասամբ առաջին սեքսին նպաստում են զույգերի ալկոհոլ օգտագործելը։

 

Ինչո՞վ է վտանգավոր վաղ սեռական կյանքը։

Վաղ սեռական հարաբերությունը բացասաբար կարող է անդրադառնալ զույգերի հետագա սեռական հարաբերությունների վրա, քանի որ նրանք հաճախ լավ տեղեկացված չեն սեռական կյանքի, ինֆեկցիաների և հակաբեղմնավորիչների մասին։ Հետևաբար հղիությունը կամ հղիության վախը ինքնին մեծ ստրես է։ Երիտասարդ աղջիկների մեծ մասը չգիտի սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաների և պահպանակի օգտագործման մասին։ Հետևաբար նրանք վստահում են տղաներին, որոնք իրենց հերթին միշտ աչքի չեն ընկնում իրենց գիտելիքներով, արդյունքում վաղ սեռական հարաբերությունները ավարտվում են սեռավարակներով կամ ոչ ցանկալի հղիությամբ:

 

Դեռահասների հղիության բարդությունները։

Տարեկան 12 միլիոն աղջիկ (15-19 տարեկան) է ծննդաբերում։ Յուրաքանչյուր տարի առնվազն 10 միլիոն անցանկալի հղիություն է գրանցվում։ Այս տարիքային խմբում հղիության և ծննդաբերության բարդությունները հանդիսանում են մահվան հիմնական պատճառները: Դեռահաս մայրերը ունեն ավելի շատ ռիսկ՝ էկլամպիայի, հետծննդաբերական էնդոմետիտի և համակարգային ինֆեկցիաների համար, քան 20 տարեկանից բարձր տարիքի դեպքում։ Այս տարիքային խմբում շատ տարածված է աբորտը, ինչը հանգեցնում է մայրական մահացության, հիվանդացության և առողջության երկարաժամկետ խնդիրների:

 

Վաղ սեքսն ու արգանդի վզիկի քաղցկեղը։

Շատ վաղ և ակտիվ սեռական կյանքը մեծացնում է արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման ռիսկը: Կան տվյալներ այն մասին, որ վաղ սեռական հարաբերություն ունեցող աղջիկների մոտ պապիլոմա վիրուսով վարակվելու հավանականությունը մեծ է, որն էլ իր հերթին կարող է հանգեցնել արգանդի վզիկի քաղցկեղի:

 

Առաջին սեքսն ու կնոջ հոգեբանական խնդիրները։

Առաջին սեռական փորձի հետ կապված բացասական հույզերը կարող են առաջացնել մի շարք հոգեբանական խնդիրներ։ Այս աղջիկների մոտ կարող է նույնիսկ վախ ու հակակրանք առաջանալ սեռական կյանքի նկատմամբ, որը հետագայում հաճախ կնոջ ֆրիգիդության պատճառ է դառնում։ Իսկ այս բոլորը ազդում է կնոջ ամուսնական կյանքի և երջանկության վրա:

 

Իսկ ինչպե՞ս է ազդում ուշ սեռական կյանքը։

Ուշ սեքսը կարող է պատճառ դառնալ կնոջ մոտ սեռական խանգարումների և հոգեբանական խնդիրների իհայտ գալուն։ Ընդհանուր արմամբ սեքսը ապահովում է կնոջ հորմոնալ բալանսը, իսկ բացակայությունը կարող է հանգեցնել հորմոնալ և օրգազմի խանգարումների։

Եզրակացություն։

Իհարկե, յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում իր սեռական հարաբերության ժամանակը: Ինտիմ հարաբերությունները պետք է սկսվել այն ժամանակ, երբ աղջիկն ունի կայուն դաշտանային ցիկլ: Այս ժամանակահատվածը սկսվում է առաջին դաշտանային ցիկլից 2-3 տարի անց։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս շտապել այս հարցում և առաջին սեքսի լավագույն տարիքը տղաների և աղջիկների համար համարում են 18-20 տարիքը։