Արարատի մարզի մի քանի գյուղերի խաղողագործներ դարձյալ փակել են Երևան-Երասխ ճանապարհը: Գյուղացիները պահաջում են կառավարությունից լուծել խաղողի մթերման խնդիրը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ տաբեր համայնքների խաղողագործներ դժգոհում են, որ գործարանները հրաժարվում են խաղող ընդունել, մթերման գինն էլ ցածր է: