Հայ ֆուտբոլիստները հաճախ խաղից հետո հակասող տպավորություններ են թողնում: Գտնվելով Վրաստանի և Իրանի միջև Հայաստանի ֆուտբոլիստները երբեմն առաջացնում են իրենց երկրպագուների հիացմունքը սենսացիոն հաղթանակներով, ինչպիսին էր հունիսին Դանիայի հետ հաղթանակը, սակայն երբեմն էլ ամոթալի պարտություններ են կրում օրինակ Ալբանիայի և Մալթայի հավաքականի հետ խաղերում: Այս մասին, ինչպես նաև շախմատի, իր, Բորուսիա իր տեղափոխման իր մտքերի մասին նշել է Հենրիխ Մխիթարյանը Kicker-ին տված հարցազրույցի ժամանակ:

-Պարոն Մխիթարյան Հայաստանի 3 մլն բնակչությունից քանի՞սն են Դորտմունդի Բորուսիայի երկրպագու:
- Ես մտածում եմ նրանց թիվը ավելի շատ է, քան երեք միլիոնը: Քանի որ կա նաև 8 մլն հայ, որը ապրում է աշխարհի տարբեր անկյուններում:

- Հայաստանը հաղթել է Շախմատի Օլիմպիադան, ինչպես նաև իր կազմում ունի շախմատի աշխարհի հաղթողներ, համեմատած բնակչության հետ այն ներկայացնում է շախմատի գրոսմայստերների ամենամեծ թիվը: Այդ պատճառո՞վ է BBC գործակալության համաձայն Ձեր ազգը համարվում ամենախելացին:
- Մեր երկրում իսկապես շատ են ինտելեկտուալ մարդիկ: Եվ այո մենք ունենք փայլուն շախմատիստներ: Միայն այս գարնան սկզբին ես հնարավորություն ունեցա ծանոթանալ նրանցից մեկի Լևոն Արոնյանի հետ: Նա արագ շախմատի և բլից շախմատի աշխարհի չեմպիոն է:

-Դուք ինքներդ խաղում ե՞ք շախմատ:
- Նախկինում խաղում էի:

-Փորձե՞լ եք արդյոք կրկնել աշխարհի հայ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի կամ մոր գծով հայ Գարի Կասպարովի շախմատային խաղերը:
-Այդպիսի բան չեմ փորձել: Ես խաղացել եմ Լևոն Արոնյանի դեմ:

-Դուք ոչ մի նշանակություն չե՞ք տալիս Ձեր աստղային կարգավիճակին և ամբողջությամբ կենտրոնացած եք ֆուտբոլի վրա, չեք երթևեկում Մերսեդեսով կամ Ֆերարիով, այլ Օփելով եք երթևեկում: Դուք հակաաստղ եք:
-Ես ինձ աստղ չեմ զգում: Ինձ դուր է գալիս ապրել հասարակ կյանքով: Խաղադաշտից դուրս էլ ես չեմ ցանկանում լինել աստղ, քանի որ ես նորմալ մարդ եմ: Սակայն դա չի նշանակում, որ ժամանակ չի գա, որ ես կգնեմ ավելի թանկարժեք ավտոմեքենա:

-Ձեր նախկին մարզիչ Միրչա Լուչեսկուն չի հասկանում Ձեր տեղափոխումը Բորուսիա: Բարսելոնա, Ռեալ կամ Մանչեսթեր Յունասթեդ, սակայն ոչ Դորտմունդ: Նա համարում է, որ Դուք չեք տեղափոխվել Շախտյորից ավելի լավ թիմ: Ինչ կասե՞ք այս կապակցությամբ:
- Լուչեսկուն հիանալի մարզիչ է: Նա դա ասել է էմոցիաներից դրդված, քանի որ նա չէր ցանկանում, որ ես լքեի Շախտյորը: Նա շատ էր տխրել իմ հեռանալու կապակցությամբ: Սակայն ինձ համար գերակայություն էր տեղափոխվել Բորուսիա և ուկրաինականից ուժեղ Լիգա:

-Դուք նույն հաջողությամբ կարող էիք տեղափոխվել Անգլիա( Լիվերպուլ կամ Տոտենհեմ) կամ էլ Իտալիա(Թուրինյան Յուվենթուս): Բունդեսլիգան ըստ Ձեզ ավելի լավ հեղինակություն ունի Եվրոպայում:
-Այն, որ Բորուսիան և Բավարիան ցույց տվեցին անցած խաղաշրջանում Չեմպիոնների Լիագյում, խոսում է գերմանական ֆուտբոլի որակի մասին: Ես գիտակցաբար եմ իմ ընտրությունը կատարել Բորուսիայի և Բունդեսլիգայի օգտին, անգամ եթեշատերը դեռևս լավագույն լիգան Անգլիայի Պրեմիեր Լիգան են համարում: 

-Ձեր տրանսֆերը չափազանց դժվար ստացվեց : Ինչքա՞ն մեծ էին Ձեր ապրումները, որ այն կարող էր տեղի չունենալ
- Ես իսկապես կասկածներ ունեի: Ես չգիտեի, ինչ կլինի երկու ժամից, ինչ կլինի վաղը: Եվ երբ ես ստացա հաղորդագրություն, որ տրանսֆերը տեղի է ունեցել, ես Եվրոպայում ամենաերջանիկ մարդն էի:

-Դոնեցկը ուկրաինական ֆուտբոլի առաջատարն է: Ինչպիսի՞ նշանակություն ունի Ձեր 25 գոլը Եվրոպայում ամենաթուլը համարվող առաջնությունում:
- Իհարկե Գերմանիայում դժվար կլինի գոլերի հեղինակ դառնալ կամ ունենալ նման կարգի արդյունավետություն, ինչպես Ուկրաինայում: Այդ պատճառով ես խոստումներ չեմ տա, որ միանգամից առաջին խաղաշրջանի ժամանակ 20 գոլի հեղինակ կդառնամ: Սակայն ես կանեմ ամենը ակումբին օգնելու համար:

-Ինչու՞ Դուք Չեմպիոնների լիգայի ութ խաղում դարձաք ընդամենը երկու գոլի հեղինակ:
- Քանի որ այստեղ գործ ունեինք կարգով ավելի բարձր հակառակորդների հետ: Լուչեսկուն ցանկացել էր, որ ես պաշտպանությունում ավելի շատ աշխատեմ, քան անում եմ Ուկրաինայի առաջնության ժամանակ: Այդ պատճառով էլ առջևի գծում ես քիչ գործողությունների էի դիմում:

- Youtube-ում տեղադրված 2012/13 թվականների խաղաշրջանում Ձեր լավագույն պահերի տեսանյութում Ձեզ կարելի է միշտ տեսնել հակառակորդի տուգանային հրապարակում: Դուք այնտեղ Ձեզ ավելի հարմար եք զգում, քան կիսապաշտպանությունում:
- Ինձ արդեն շատ են հարցրել, ինչու եմ ես «տաս» խաղաշապիկով խաղալու դեպքում ավելի շատ գոլի հեղինակ դառնում, քան կենտրոնական հարձակվողը: Սակայն միաժամանակ իմ խաղահամարը չի խոսում շատ բանի մասին: Ես խաղը սկսում եմ այդ համարով, սակայն կարող եմ լինել ամենուր խաղադաշտում: Ես մասնակցում եմ պաշտպանությանը, ինչպես նաև ամբողջությամբ միանում եմ հարձակմանը: Եվ եթե ազնիվ լինեմ ես մեծ հաճույքով գոլերի հեղինակ եմ դառնում:

- Դուք ստիպված էիք վնասվածքի պատճառով բաց թողել չորս շաբաթ: Արդյո՞ք հնարավոր է այն հետ բերել խաղաշրջանի ընթացքում:
- Չնայած իմ վնասվածքին ես ժրաջան աշխատել եմ և այժմ բաց թողում չունեմ:

- Արդյո՞ք Ձեր նպատակը Բորուսիայի հետ այս խաղաշրջանում չեմպիոն դառնալն է:
-Օլիմպիական կարգախոսը «Կարևորը ոչ թե հաղթանակն է, այլ մասնակցությունը» որոշակիորեն Բորուսիայի համար չէ: Այն խորթ է նաև ինձ համար: Այն ինձ համար շատ քիչ է: Որպես խաղացող ես խաղադաշտ եմ դուրս գալիս հաղթելու համար: Եվ դրա համար դու պետք է ամեն ինչ անես 90 րոպեի ընթացքում: