«Ես դեռ ամիսներ առաջ եմ ասել, որ կգա մի օր՝ էս սրբապծիղծը կասի՝ աչքներդ լույս, ձեր մեռելի համար, ձեր տղան զոհվել է, իսկ հաջորդիվ լինելու է այն, որ այս սրբապիղծը խրախճանք է սարքելու»,- այսօր «Հայելի» ակումբում մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով Անկախության օրը սպասվող «գունագեղ» տոնակատարությանը, ասաց ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը։
«Ներքին և արտաքին թշնամին եկել և ուղիղ կանգնել է մեր դռան դեմը»,- նշեց նա։
«Արտաքինի դեմն առնելու համար մենք մեր զավակներին արդեն չենք վստահում այս ոճրագործին, նախկինին՝ նույնպես, որովհետև նույն ոճրագործներն են»,- հավելեց Մանուկյանը։