Չորեքշաբթի Իրկուտսկում սգո օր կլինի՝ ի հիշատակ L-410 ուղևորատար ինքնաթիռի զոհերի։ Այս մասին հայտնել է նահանգապետ Իգոր Կոբզովը։ «Հրաշք տեղի չունեցավ։ 4 անձինք, ներառյալ օդաչուն, մահացան։ Մեկն Իրկուտսկի բնակիչ է, մեկը՝ Անգարսկի, մյուս երկուսը՝ Մագիստրալնի բնակավայրի։ Ցավակցություններս նրանց հարազատներին ու մտերիմներին»,-ասվում է նրա ինստագրամյան էջում հայտնված հաղորդագրության մեջ։
Սեպտեմբերի 12-ին ուղևորատար ինքնաթիռը կոշտ վայրէջք էր կատարել Կազաչինսկոյե բնակավայրի աերոդրոմից 4 կմ հեռավորության վրա։ Ինքնաթիռում 16 մարդ է եղել։