Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի հայտարարությամբ, կորոնավիրուսի հաջորդ ալիքը հատկապես վտանգավոր կլինի 60-ից բարձր տարիքի անձանց համար, գրում է Aliq. ge-ն:
Ըստ նրա՝ հոսպիտալացման և մահվան ելքերի ամենաշատ դեպքերը բաժին են ընկնում հենց 60+ անձանց, միևնույն ժամանակ` պատվաստումների ցուցանիշն այս տարիքային կատեգորիայի համար մնում է ամենացածրը: Փոխնախարարը զգուշացրել է` չպատվաստվելու դեպքում նշված տարիքային խմբի համար վարակի նոր ալիքը ծայրահեղ վտանգավոր է լինելու, քանի որ նոր` Մյու շտամի հայտնվելը նոր խնդիրներ ու ռիսկեր է առաջացրել ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Վրաստանում:
Ըստ նրա, ռիսկային ու անկանխատեսելի վարակի պայմաններում չեն բացառվում վարակի նոր բռնկումները: Օրինակ՝ հաջորդ տարի պետք է սպասել վարակի նոր ալիք, համոզված է Գաբունիան:
Վրաստանում տվյալ պահին տարածված է հիմնականում հնդկական շտամը։