Թուրքիայի Քոնյա նահանգում «Բազե ԹուրԱզ-2021» համատեղ մարտավարական թռիչքային վարժանքների շրջանակներում Ադրբեջանի եւ Թուրքիայի ռազմական ինքնաթիռները մարտական առաջադրանքներ են կատարել: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները ՝ հղում կատարելով պաշտպանության նախարարությանը:
«Զորավարժությունների ծրագրի համաձայն՝ մշակվել են ենթադրյալ հակառակորդի գրոհը հետ մղելու, հակաօդային պաշտպանության համակարգերից խուսափելու, հայտնաբերված ցամաքային թիրախներին հարվածներ հասցնելու խնդիրները»,-հայտնում են ԶԼՄ-ները։