Հրաչյա Հարությունյանի դատավարությունը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա սեպտեմբերի 14-ին։ Այս մասին «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում հայտնել է Հրաչյայի կինը՝ Անահիտը։

«Միակ տեղեկությունը, որ այսօր ունենք, այն է, որ Հրաչյան ամեն ինչով՝ հագուստով, սնունդով ապահովված է»,- ասաց նա։ Հ. Հարությունյանի գործով զբաղվող փաստաբանը Հարությունյաննների ընտանիքին վստահեեցրել է, որ ինքն ամեն ինչ կանի այս գործում հաջողության հասնելու համար»,- գրում է ժողովուրդը (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):