Գեղարքունիքի մարզի Գեղամասար գյուղի բնակիչները այսօր փակել էին Սոթք-Վարդենիս ճանապարհը. նրանք բողոքում էին համայնքների խոշորացման դեմ:
Տաքսին 2 հազար դրամ է, մի թղթի համար ամեն անգամ 10 հազար դրամ ծախսում ենք, որ մի թուղթ վերցնենք: Որ 18 գյուղի դեպքում են տենց անում՝ բա մնացա՞ծն ինչ կլինի: Էն ժամանակ ընդհանրապես մեզ բանի տեղ չեն դնի: Այս մասին ասաց բողոքի ակցիա իրականացնող Գեղարքունիքի բնակիչներից մեկը:
«Որ իշխանության անդամները Երևան նստած են, իրենք մտածո՞ւմ են, որ մենք վախից սաղ գիշեր չենք քնում: Ամբողջ գիշեր լուսամուտի մոտ նստած սպասում ենք՝ հանկարծ թուրքը չմտնի: Հիվանդությունները վրես ես սաղ գիշեր չեմ քնում, ականջս էն կողմն ա, որ հանկարծ անօդաչու չգա, մենք էլ ենք մեղկ էլի: Թող գան այստեղ, մեկ շաբաթ մնան, որ իմանան՝ ստեղ ինչ է կատարվում»,- ասաց բողոքի ակցիա իրականացնողը:
Աղբյուր՝ https://lurer.com/?p=433579&l=am