«Հայկական ժամանակ» օրաթերթի աղբյուրները հայտնում են, որ շաբաթներ առաջ Սերժ Սարգսյանը վիրահատության է ենթարկվել «Նաիրի» բժշկական կենտրոնում: Նա տևական ժամանակ աղիքների հետ կապված խնդիրներ ուներ և պարբերաբար լինում էր «Նաիրի» բ/կ-ում:
Նույն աղբյուրները հայտնում են, որ Սարգսյանը թութքի (հեմորոյ) վիրահատության է ենթարկվել: Նրա մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը երեկ ոչ հաստատել և ոչ էլ հերքել է վիրահատության վերաբերյալ տեղեկությունը:
Թերթի թղթակցի հարցին, ճի՞շտ է, որ Սերժ Սարգսյանը վիրահատության է ենթարկվել, խոսնակը պատասխանել է. «Ես նման տեղեկություն չունեմ»:
Առավել մանրամասն «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: