Գերմանիայում Ռոբերտ Կոխի ինստիտուտն ամփոփել է կորոնավիրուսով վարակված գերմանացի զբոսաշրջիկների թվաքանակի մասին տվյալներն ըստ երկրների և կազմել ամենավտանգավոր ուղղությունների ցուցակը։
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն, RKI-ի տվյալներով՝ վերջին 4 շաբաթվա ընթացքում Գերմանիայում կորոնավիրուսով վարակվել է 87 572 մարդ, որոնցից 26 218-ը՝ որպես վարակի վայր, նշել են տարվեր երկրներ:
«Ներկայում վարակման մեծ մասը տեղի է ունենում Բալկանյան երկրներում. առավել հաճախ, որպես վարակման երկիր, հիվանդացողները նշել են Թուրքիան, ընդհանուր առմամբ այնտեղ վարակվել է 6 087 հանգստացող»,- հայտնել են ինստիտուտից:
Մոտ 5,7 հազար հիվանդ է վարակվել Կոսովոյում։ Երրորդ տեղում Խորվաթիան է, որտեղ վարակվել է գրեթե 2,5 հազար գերմանացի։ Հակառեյտինգի տասնյակում տեղ են գտել նաև Հունաստանում և Իտալիայում հանգստացած զբոսաշրջիկները: