Տարոն Մարգարյանը երեկ լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Կոմիտաս 5-ում անցկացվող շինարարությանը: Մասնավորապես, քաղաքապետի խոսքերով, շինարարությունն օրինական է և քաղաքաշինական նորմերին համապատասխան:

Քաղաքապետը հավելել է նաև, որ շենքի բնակիչների հետ պատրաստ է հանդիպել ևս մեկ անգամ, թեպետ` ամիսներ առաջ է հանդիպել և փոխհամաձայնության եկել:

«Բնակիչները վստահում են մեզ, հավատում են մեզ, քանի որ շինարարությունը մինչև սկսելը բոլոր պահանջները կատարվել են` բացի մեկից: Դա էլ կկատարվի: Նախագիծը հաստատելուց հետո իրենք կտեսնեն, որ, 24մ և 7 հարկանի շենք է այնտեղ լինելու», - վստահեցրեց քաղաքապետը:

Անդրադառնալով շինարարության դեմ անցկացվող քաղաքացիական ակցիաներին, Տ. Մարգարյանը նշեց, որ նրանց կազմում Կոմիտասի 5 շենքի բնակիչներ չկան «Հիմնականում այդ ակցիաներին մասնակցողները նույնիսկ երևանցիներ չեն» ,- ընդգծեց Տարոն Մարգարյանը: Նրա համոզմամբ ակտիվությունը ոչ թե բնակիչներն են բարձրացրել, այլ «ինչ-որ այլ անձիք»: