Օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեի ակցիայիժամանակ ոստիկանների կողմից ակտիվիստների հասցեին հնչել են բազմաթիվ վիրավորական արտահայտություններ և արարքներ:
Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին նշեց ակցիայի մասնակից Շողիկ Մելքոնյանը:
«Ոստիկաններից մեկը, երբ ես ինձ լավ չէի զգում, օգտվելով իմ իրավիճակից, անընդհատ հետապնդում էր ինձ և «հոգատար» ոստիկանի դեր էր խաղում: Հետևի կողմից ձեռքը դնում է վզիս, խեղդելու պես, այնքան մոտ, որ շրթունքները հպվում էին պարանոցիս», - նշեց նա, հավելելով, որ չի էլ զգացել թե ինչպես է դա եղել:
Ասուլիսի մեկ այլ մասնակից Տաթևիկ Մայիլյանն էլ նշեց, որ այդ օրերին Արաբկիրի փոխոստիկանապետ Արայիկ Պետրոսյանն իր ետևից սեռական բնույթի կոպիտ խոսքեր է ուղղել:
«Ամսի 24-ի դեպքերի ժամանակ կանանց շատ էին մոտենում, մարմնով դիպում, ականջիս ինչ-որ բան ասում», - նշեց նա, հավելելով, որ պատրաստում են նյութեր` գործերին ընթացք տալու համար:
Լուսանկարը` 168.am-ի



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					