Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն այսօր կայացած ասուլիսի ընթացքում անդրադարձել է Կոմիտաս 5-ի շինարարության դեմ պայքարի ժամանակ ոստիկանների պահվածքին:

Նա ակտիվիստի պարանոցին հպված ոստիկանին անվանեց «այլասերված», հավելելով, որ ոստիկանները ներխուժել են այն մարմնում, որն ամենաշատն է առնչվում էքստրեմալ իրավիճակներում քաղաքացիների հետ:

Լ. Ալավերդյանի խոսքերով, նման ոստիկանները պետք է դուրս գան ոստիկանական համակարգից և նաև ենթարկվեն բուժման: «Արայիկ Պետրոսյան անունը դառնում է փոքրատառով գրվող անուն», - հայտարարեց նա:

«Իրավական առումով այդպիսինները չպետք է տեղ ունենան ոչ միայն ոստիկանական համակարգում, այլ նաև՝ հայրենիքում», - եզրափակեց նա:

Նշենք, որ Արայիկ Պետրոսյանը Արաբկիրի փոխոստիկանապետն է, ով, ըստ ակտիվիստների խոսքերի, սեռական բնույթի հայհոյանքներ է ուղղել աղջիկ ակտիվիստի հասցեին: