Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Այսօր՝ սեպտեմբերի 22–ին, ժամը 10։20-ի սահմանում, Սյունիքի մարզի բնակիչ՝ 59-ամյա Ռուբիկ Աբրահամյանը իր վարած Toyota RAV4 մակնիշի ավտոմեքենայով Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 312 կմ հատվածում դեռեւս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մոտ 100 մետր շրջվելով՝ հայտնվել ձորում։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։
Վթարի հետեւանքով Ռուբիկ Աբրահամյանը տեղում մահացել է։