Հռոմի Պապ Ֆրանցիսկոս I-ը, մարտին հայտնվելով Վենետիկում արդեն աչքի է ընկել և իտալական Vanity Fair-ի կողմից ճանաչվել «Տարվա մարդ», իսկ Էլթոն Ջոնը նրան նկարագրել է որպես «հայելի», սակայն Local պարբերականը ներկայացրել է վերջինիս մասին դեռևս անհայտ տաս փաստ:
1. Խորխե Մարիո Բերգոլիոն ծնվել է 1936 թվականի դեկտեմբերի 17-ին Բուենոս Այրեսում իտալացի երկաթգծի աշխատողի ընտանիքում: Նրա ծնողները ծագումով Հյուսիսային Իտալիայի Փիեմոնթ նահանգից են: Խորխեն ընտանիքի հինգ երեխայից ամենաավագն է եղել, սակայն այժմ նրա հարազատներից միայն քույրն է կենդանի մնացել Մարիա Ելենան:
2. Փոքր հասակում Հռոմի Պապը սիրել է նամականիշ հավաքել, սակայն այժմ իր ազատ ժամանակը ուղեկցում է գրքեր կարդալով և երաժշտություն լսելով: Նա նաև սիրում է տանգո պարել և ֆուտբոլ նայել:
3. Նրա սիրած քաղաքը հայրենի քաղաքն է Բուենոս Այրեսում:
4. Նա հոգևորական է դարձել իր մանկության սեր Ամալիա Դամանտեից մերժում ստանալուց հետո: Ամանդան անգլիական Daily Telegraph-ին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ Հռոմի Պապը մի անգամ հայտարարել է.« Եթե ես չկարողացա ամուսնանալ քեզ հետ, ես կդառնամ հոգևորական»: Նա նաև նկարագրել է Ֆրանսիկոսին որպես «փոքրիկ սատանա»:
5. Նա երիտասարդ տարիներին աշխատել է Բուենոս Այրեսի բարերից մեկում իր ուսման վարձը վճարելու նպատակով:
6. 21 տարեկան հասակում նա տառապել է կյանքին վտանգ սպառնացող թոքաբորբով և նրա թոքի մի հատվածը հեռացվել է:
7. Նա քիմիա մասնագիտության մագիստրոսի աստիճան ունի և աշխատել է լաբորատորիայի սննդամթերքի բաժնում:
8. National Catholic Reporter-ի համաձայն կարդինալ Խորխե Բերգոլիոն մասնակցել է 2005 թվականի ընտրությունների կոնկլավին, որտեղ նրա հիմնական մրցակիցը եղել է այն ժամանակ դեռևս կարդինալ Ջոզեֆ Ռացինգերը,ով հետագայում դարձավ Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI:
9. Նա առաջին ոչ եվրոպացի Հռոմի Պապն է 1000 տարվա մեջ և առաջին Լատինամերիկացի Հռոմի Պապը:
10. Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը խոսում է իսպաներեն, իտալերեն, գերմաներեն, ֆրանսերեն, պորտուգալերեն, անգլերեն և ուկրաիներեն: