Ֆուտբոլային Եվրոպայում սեպտեմբերի 23-ին կանցկացվեն ազգային առաջնությունների հերթական խաղեր ու գավաթային հանդիպումներ:
Հայաստանի առաջնության 7-րդ տուրը կավարտվի «Փյունիկ» - «Սևան» հանդիպումով:
Իսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» կհյուրընկալվի «Կադիսին», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը:
Իտալիայի A Սերիայի 5-րդ տուրում «Ռոման» կընդունի «Ուդինեզեին»:
Հայաստանի առաջնություն, 7-րդ տուր
«Փյունիկ» - «Սևան»՝ 18:00
Իսպանիայի առաջնություն, 6-րդ տուր
«Գրանադա» - «Ռեալ Սոսյեդադ»՝ 21:30 (Երևանի ժամանակ)
«Օսասունա» - «Բետիս»՝ 21:30
«Կադիս» - «Բարսելոնա»՝ 00:00
Իտալիայի առաջնություն, 5-րդ տուր
«Սամպդորիա» - «Նապոլի»՝ 20:30
«Տորինո» - «Լացիո»՝ 20:30
«Ռոմա» - «Ուդինեզե»՝ 22:45
Ռուսաստանի գավաթի խաղարկություն, երկրորդ շրջան
«Զենիթ Իժևսկ» - ԲԿՄԱ՝ 15:15
«Վլադիմիր» - «Ուրալ»՝ 19:00