«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. սեպտեմբերի 23-ից ժամը 09.00-ից մինչեւ սեպտեմբերի 24-ը ժամը 09.00-ն կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.

Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Սիլիկյան թաղամասի 1-ից-13 փողոցների, Հաղթանակ թաղամասի,


Արմավիրի մարզի՝ Մերձավան գյուղի,

Կոտայքի մարզի՝ Պռոշյան գյուղի 5, 6 փողոցների՝ իրենց նրբանցքներով:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: