Ամերիկացի փոփ երգչուհի Մադոնան 2013 թվականին բոլոր հայտնիներից ավելի շատ է վաստակել: Այս մասին գրում է The Forbes-ը:
Չնայած նրա MDNA ալբոմը չի դարձել ճանաչված(վաճառվել է ընդամենը մեկ մլն պատճեն), սակայն ալբոմին աջակցելու համերգային շրջագայությունը նրան բերել է 305 մլն դոլար եկամուտ, որը թույլ է տվել Մադոննային ստանալ Billboard Music Awards-ում Touring անվանակարգում ստանալ բարձր պարգև:
Բացի համերգային գործունեությունից Մադոննային մեծ եկամուտ է բերում նրա հագուստի և օծանելիքի շարքը: Երգչուհին ներդրումներ է կատարել նաև Vita Coco կազմակերպությունում:
Ամենաբարձր վարձատրվող հայտնիների ցուցակում երկրորդ տեղը գրավել է ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը, որը աշխատել է 25 մլն դոլար ավելի քիչ քան Մադոննան: Ինչպես նշել են վարկանիշը կազմողները եկամուտի մեծ մասը կազմել են ոչ թե նոր կինոնկարները, այլ հին ֆիլմերի վարձակալությունը:
Երրորդ հորիզոնականը զբաղեցրել են միանգամից երեք գրողներ Է. Լ. Ջեյմսը, Հովարդ Սթերնը և Սիմոն Քոուելը վաստակած յուրաքանչյուրը 95 մլն դոլար: Ջեյմսի եկամուտների մեծ մասը կազմել է Մոխրագույն 50 երանգ գիրքը: