ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում իր ելույթի ժամանակ Ալիևը կոչ է արել անդամ երկրներին և կազմակերպության քարտուղարությանը չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» անունը:

«Ադրբեջանը 30-ամյա կոնֆլիկտը լուծել է ռազմաքաղաքական միջոցներով։ Այդ կոնֆլիկտը մնաց անցյալում: Ադրբեջանն այլևս չունի Լեռնային Ղարաբաղ անունով վարչատարածքային միավոր: Օգտվելով այս հնարավորությունից՝ ես կոչ եմ անում ՄԱԿ-ի անդամ երկրներին և ՄԱԿ-ի քարտուղարությանը՝ թույլ չտալ իրավական տեսանկյունից գոյություն չունեցող անունների քաղաքական օգտագործումը», - ասել է նա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ:

Նա հավելել է, որ երկրի իշխանությունները փաստաթղթեր են փոխանցել ՄԱԿ-ում բոլոր պետությունների ներկայացուցչություններին, ներառյալ կարճ տեղեկություններ և լուսանկարներ, որոնք արտացոլում են Լեռնային Ղարաբաղի քաղաքների և գյուղերի վիճակը: