Երևանի «Փյունիկի» ու Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը շարունակում է վերականգնվել վնասվածքից:
«Փյունիկի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ 33-ամյա ֆուտբոլիստի վերականգնողական փուլը մոտենում է ավարտին: Շուտով նա կկարողանա մարզվել նաև գնդակով:
Հիշեցնենք, որ Գևորգ Ղազարյանը հուլիսին Լիմասոլի ԱԷԼ-ից էր տեղափոխվել «Փյունիկ», որը նրա պրոֆեսիոնալ կարիերայի առաջին ակումբն է: