Այսօր՝ արցախյան 2-րդ, 44-օրյա պատերազմի առաջին տարելիցին «Եռաբլուր» պանթեոն են այցելումբարձրաստիճան պաշտոնյաները: Առավոտյան այստեղ է այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այնուհետեւ առանձին-առանձին այցելել են փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, այլ պաշտոնյաներ:
«Եռաբլուր» այցելեց նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին: