Քիչ առաջ Երևանի ոստիկանության շենքի մոտ վեճ տեղի ունեցավ ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանի և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի միջև: Ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը սկսեց ոստիկանության հասցեին ոչ կոռեկտ արտահայտություններով հանդես գալ:

Մասնավորապես նշելով. «Ոստիկանները տառապում են սեռական անբավարարվածությամբ և այդ պատճառով էլ իրենց թույլ են տալիս այդպիսի արարքներ` լպստում են 20-25 տարեկան աղջկա պարանոցը»:

Այս տեսակետը վրդովեցրեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսպիյանին, ով էլ կոչ արեց զերծ մնալ վիրավորանքներից, ինչն էլ միանշանակ չընդունվեց ակտիվիստների կողմից, ովքեր վանկարակելով կոչ էին անում ոստիկաններին հեռանալ այս տարածքից:

Այս պահին Երևանի ոստիկանության մոտից ակտիվիստները շարժվում են դեպի ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ, որտեղ էլ կշարունակեն իրենց ակցիան:

Ինչպես հայտնում է YerevanNews.am-ի թղթակիցը, նրանց թիվը գնալով մեծանում է, իսկ ոստիկաններն ապահովում են նրանց անվտանգ երթը:

YerevanNews.am-ի տեսանյութը քիչ ավելի ուշ