Երեւանում, սեպտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 21:40–ի սահմաններում Mercedes G մակնիշի ավտոմեքենան Մյասնիկյան պողոտայում՝ դեպի Հերացու թունել ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, անցել բաժանարար գոտու վրայով, բախվել Opel մակնիշի ավտոմեքենային, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել մեկ այլ Opel և Nissan մակնիշի ավտոմեքենաներին:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով մեկ հոգի բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է հիվանդանոց:


Պարեկները սահմանազատել են տարածքը, և տեղում ուժեղացված ծառայություն են կատարել, որպեսզի խցանում տեղի չունենա: Դեպքի վայրում պարեկները մի քանի երիտասարդների հորդորեցին, որպեսզի սահմանազատված գոտուց դուրս գան, սակայն նրանց մեջ մեկ հոգի կար, ով սկսեց անհարգալից վերաբերմունք ցուցաբերել պարեկների նկատմամբ, հրմշտել նրանց՝ անվանելով «գեղցիներ», «աբիժնիկներ» և, որ պարեկները չգիտեն, որ նրա «ախպերը համակարգում ով ա»:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: