Կանադացին սոցիալական ցանցի միջոցով փորձել է մարիխուաննա ձեռք բերել` աշխատանքից չկտրվելով: Սակայն թմրամիջոցների փոխարեն նա աշխատանքից հեռացում է ստացել:
Կանադայի Տորոնտո քաղաքի բնակիչ Սունիթհ Բաhերաթհան աշխատանքից հոգնելով իր միկորբլոգում գրել է, որ որոնում մարիխուաննայի վաճառող, ով կառաքի իր աշխատանքի վայր: Կանադացին անգամ նշել է հասցեն:
Սակայն գրառանը արձագանքել է ոստիկանության պաշտոնական Twitter-յան էջը: Իրավապահները հումորով են արձագանքել և պատասխանել են «Հիանալի է, իսկ կարելի է մենք էլ գանք»: Սակայն այնուհետև ոստիկանությունը կապ է հաստատել կանադացու աշխատանքային տնօրենների հետ և պատմել եղելության մասին: Շուտով մեխանիկը իր միկրոբլոգում ավելացրել է նոր գրառում` պատմելով աշախատանքից հեռացման մասին: