Վերջերս ռուսական լրատվամիջոցները ակտիվ կերպով քննարկում են Ալլա Պուգաչովա և Մաքսիմ Գալկին աստղային զույգի անձնական կյանքը:
Բանը նրանումն է, որ Պուգաչովայի և Գալկինի միջև խանդի հողի վրա ծագել էր լուրջ կոնֆլիկտ: Ալլայի խանդն առաջացրել էր վերջերս մամուլում հայտնված իրազեկությունը, որ Գալկինը գաղտնի սիրային կապեր ունի ուկրաինացի մոդելի հետ:

Հունիսին լրագրողները բռնացրել էին Պուգաչովային խիստ ընկճված վիճակում հյուրանոցից դուրս գալուց: Այն ժամանակ երգչուհին հրաժարվել էր որևէ մեկնաբանություն տալ, սակայն հայտարարել էր, որ դեռևս ոչ մեկ այսպես չի ցավացրել իրեն:
Ինչպես հայտնում են ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները այժմ ամուսնական զույգը առանձին է ապրում, հարազատները չեն բացառում վերջնական բաժանումը, սակայն պաշտոնապես դեռևս այդ մասին խոսք չի գնում: