Վերջին տասնամյակում Հայաստանում չափազանց մեծացել է արևային էներգիայի պոնտեցիալի իրացումը, շուկայում են հայտնվել իրենց ծառայություններն առաջարկող բազմաթիվ ընկերություններ, որն էլ իր հերթին առաջացրել է գին-որակ լավագույն հարաբերակցություն ընտրելու դժվարություն: Այդ առումով վստահելի և օրինակելի ընկերություն է հայազգի Արա Պետրոսյանի կողմից հիմնադրված ամերիկյան «LA Սոլար գրուպ»-ի հայաստանյան պաշնոտական ներկայացուցիչը՝ Սոլարա ընկերությունը, որը հիմնադրվելով 2019 թվականին, շատ կարճ ժամանակահատվածում կարողացել է իր հստակ տեղը գրավել շուկայում և առաջարկել արևային էներգիայի օգտագործման ամենտարբեր մոտեցումներ:


Ելնելով շուկայի մեծությունից ու անհայտ արտադրողների ներկայությունից` Սոլարան սպառողին է ներկայանում միջազգային ISO ընտանիքի ստանդարտներին համապատասխան սերտիֆիկատներով, բացի այդ, որակի կարևոր ցուցիչ է նաև շինարարական-նախագծային լիցենզիայի առկայությունը: Ուշագրավ են նաև ընկերության արտադրանքի բոլոր նմուշների բազմաստիճան փորձաքննական շղթայով անցնելու և միջազգային հեղինակավոր CE և UL սերտիֆիկատներով հավաստագրված լինելու հանգամանքները: Ընդ որում, կարևոր է նաև այն հանգամանքը, որ ընկերության նախագծերը մարմին են ստանում հենց Հայաստանում, այսինքն՝ տեղական արտադրության են:


Ամերիկյան «LA Սոլար գրուպ»-ի պաշտոնական ներկայացուցիչ լինելու հանգամանքն արդեն իսկ որակի մեծագույն երաշխիք է, քանի որ ընկերության արտադրանքի ամբողջ տեսականին պատրաստվում է ամերկիկյան և միջազգային ամենաբարձր տեխնոլոգիաներով, օրինակ՝ արտադրական պրոցեսն իրականացվում է վերջին սերնդի նորարարական և ռոբոտային սարքավորումներով, ֆոտովոլտային մոդուլների որակը և հզորությունը հավաստագրվում են միջազգային ստանդարտներին համապատասխան վկայագրերով: Որակի ուշագրավ ցուցիչ է նաև արտադրողականության երաշխիքի անհամեմատ երկարատևությունը՝ 25 տարի: Ընկերությունը երաշխավորում է, որ 12 տարվա ընթացքում արևային վահանակի պայմանական հզորությունը չի կազմի 90%-ից ցածր, իսկ 25 տարվա ընթացքում՝ 80%-ից ցածր:


Այսօր արդեն ընկերության կողմից ներկայացված վահանակները, ջրատաքացուցիչներն ու արևային մյուս սարքավորումները շահագործվում են Հայաստանի տարբեր բնակավայրերում՝ դյուրացնելով սպառողի կենցաղն ու խնայելով բնությունը: Հաշվի առնելով, որ Հայաստանում տարվա 365 օրերից 300-ը համարվում են արևոտ, Սոլարան նպատակ ունի մաքսիմալ օգտագործել մեր երկրի արևային պոտենցիալն ու էականորեն նպաստել բնության պահպանմանը, որն այսօր գերխնդիր է: Ընկերությունը նպատակ ունի Հայաստանում և Արցախում իրականացնել արևային հեղափոխություն և ժամանակի ընթացքում որոշ բնակավայրեր բերել մի վիճակի, որտեղ էներգետիկ պահանջների 100%-ը կապահովվի հենց արևային էներգիայով՝ ստեղծելով էներգետիկ անկախություն: Իր գործունեության ընթացքում ընկերությունն ազատել է շրջակա միջավայրը 1,757,630տ CO2-ից, որը բնապահպանական տեսանկյունից ոչ շոշափելի, բայց հսկայածավալ ներդրում է:


Հատկապես Արցախում Սոլարան նախկինում իրականցրել և այսօր էլ իրականցնում է բազմաթիվ ծրագրեր, որոնք կարևոր են ոչ միայն բնապահպանության, այլև տնտեսության նկատառումներից ելնելով: Այս տարի Սոլարան միացել է «100 տուն Արցախում» նախագծին, որի շրջանակներում Դահրավ գյուղի դպրոցի տանիքին կտեղադրվեն արևային վահանակներ՝ էլեկտրաէներգիայի ծախսը զրոյացնելու և առկայությունը մշտական դարձնելու նպատակով:


Ընկերությունն աջակցում է նաև Հայաստանի նորաստեղծ մշակույթի զարգացմանն ու կայացմանը՝ արևային էներգիայով լուսավորելով մշակութային օբյեկտներ, որոնցից է Գյուլագարակ գյուղում տեղադրված Google T-Rex «No internet» արձանը, որը Լոռու մարզի բնակիչներին ու հյուրերին առաջարկում է բնությունը վայելել առանց ինտերնետի: Այդ հետաքրքրական արձանն առաջինն է Հայաստանում, որը լուսավորվում է Սոլարայի արևային վահանակով: Այս պահին Երևան քաղաքի Պուշկին-Փարպեցի փողոցների խաչմերուկում գտնվող՝ աշխարհահռչակ հայ գրող Վիլյամ Սարոյանի 113-ամյակին նվիրված՝ նոր սթրիթ արտ ոճի խճանկարը նույնպես լուսավորվում է Սոլարայի արևային համակարգերի միջոցով:


Սոլարան եզակի է նաև ծառայությունների և արտադրանքի լայն շրջանակներով՝ ներառյալ արևային կայանների նախագծում, տեղադրումից մինչև շահագործում և անվճար խորհրդատվություն:


Սոլարայի որակի ապահովման կարևորագույն նախապայմաններից մեկն էլ արհեստավարժ ու բանիմաց աշխատակիցների ընտրությունն է, որի շնորհիվ հաջողությամբ ավարտին է հասցնում ցանկացած բարդության նախագիծ: Այս գործում, իհարկե, կարևոր է նաև ապրանքատեսակի բարձր որակն ու հուսալիությունը: Ընկերության մասնագետները ցուցաբերում են անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի՝ առաջարկելով անվճար խորհրդատվություն ոլորտում բարձր որակավորում ունեցող պրոֆեսիոնալների հետ: Ելնելով Հայաստանում բիզնեսի զարգացման ու ներդրումների կարևորությունից, Սոլարա ընկերությունն առաջարկում է նաև բիզնեսի խթանմանն ուղղված ֆինանսական ծառայություններ:


Բացի արևային ջրատաքացուցիչներից ու վահանակներից և նմանատիպ այլ սարքերից, Սոլարան առաջարկում է նաև էլեկտրական սարքավորումների մեծ տեսականի, որոնք զգալիորեն խնայում են սպառողի ժամանակը, նյարդերն ու միջոցները: Էլեկտրական մոպեդներ, հեծանիվներ, էլեկտրական մեքենաներ, լիցքավորման կայաններ, կուտաքկիչներ, փոխակերպիչներ, միակցիչներ, մալուխներ, աքսեսուարներ, խելացի լամպեր, արևային վահանակով ուսապարկեր և այլն:


SOLARA FAST CHARGER
Սոլարայի վերջին նորամուծությունը SOLARA FAST CHARGER-ն են, որոնք առաջին գերարագ լիցքավորիչներն են Հայաստանում՝ տեղադրված Գայի պողոտա 16 հասցեում գործող MEGAMALL առևտրի կենտրոնում, Ապարանի Գնթունիկում, և Երևաան Սևան ճանապարհին գտնվող Գուրման պանդոկում : Ընկերությունն նպատակ ունի ներմուծել և տեղադրել նվազագույնը 40 էլեկտրական մեքենաների լիցքավորման կայաններ Հայաստանում և Արցախում, որոնք տեղակայված կլինեն այն պես որ Էլեկտրական մեքենան կարողանա հասնի Հայաստանի և Արցախի ցանկացած վայր։ Էլեկտրական մեքենաների վարորդների համար ստեղծվել է Solara EV Charger հավելվածը, որը թույլ է տալիս գտնել ամենամոտ էլեկտրական լիցքավորման կայանի տեղանքը: Հավելվածը հնարավոր է ներբեռնել Play Market-ից և App Store-ից: Հավելվածը ավելի հարմարավետ դարձնելու համար Շուտով հավելվածի օգտատերերը կկարողանան լիցքավորեն իրենց հաշիվները տերմինալների և էլետրական դրամապանակների միջոցով։


Սա իսկական հեղափոխություն է էլեկտոմոբիլների շահագործումը Հայաստանում խթանելու և բնությունը խնայելու նպատակով:


Ապառիկի, cashback-ի և այլ պայմանների մասին կարդացեք այստեղ:

Էլ. փոստի հասցե.
[email protected] 
 

Կայք՝ www.solara.am 

Տեսանյութեր՝ https://www.youtube.com/channel/UCQcygm--yoPapyrd9GxN8dQ