Ֆրանսիայի ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի գոլը Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում (2։0) ճանաչվել է լավագույնը Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրում, հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Շաբաթվա լավագույն գոլի հավակնորդների քառյակում էին նաեւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» բրազիլացի պաշտպան Ալեքս Տելեսի գոլը իսպանական «Վիլյառեալի» դարպասը (2։1), մոլդովական «Շերիֆի» լյուքսեմբուրգցի կիսապաշտպան Սեբաստիան Տիլի հաղթական գոլը Մադրիդի «Ռեալի» հետ դիմակայությունում եւ Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի գոլը իտալական «Միլանի» հետ խաղում։
Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի հանդիպումները տեղի կունենան հոկտեմբերի 19-20-ին։
View this post on Instagram