Ինչպես արդեն նշել էինք, այսօր ակտիվիստաները բողոքի ցույց էին անցկացնում Ոստիկանության շենքի մոտ` ոստիկանության զանգվածային ռեպրեսիայի դեմ, որից հետո երթով շարժվեցին արդեն ՀՀ գլխավոր դատախազության շենք: Այդ ամբողջ երթի ընթացքում ակցիայի մասնակիցներին ուղեկցում էին ոստիկանները` Երևանի փոխոստիկանապետ Վարելի Օսիպյանի գլխավորությամբ:
Երթի ընթացքում ակտիվիստները վանկարկում էին «ՀՀ ոստիկանություն` իսկական խայտառակություն», «ՀՀ ոստիկանություն` իսկական սեռականություն» և այլ նմանատիպ արտահայտություններ:
Արդեն ՀՀ դատախազության շենքի մոտ ակտիվիստ Զառա Հովհաննիսյանը բարձրաձայն ընթերցեց պահանջը, որը պետք է ներկայացվել դատախազությանն ու ոստիկանությանը: Մասնավորապես, ակտիվիստները պահանջում են պատժել Կոմիտաս 5 հասցեի և Քաղաքապետարանի դիմաց ակցիայի մասնակիցների հանդեպ բռնություն կիրառած ոստիկաններին:
Նշենք, որ Վալերի Օսիպյանը թույլ չտվեց ակցիայի անցկացումը Դատախազության շենքի դիմաց` պատճառաբանելով, որ խոչընդոտվում է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը:
Երթի մասնակիցները Դատախազության շենքից երթով շարժվեցին դեպի քաղաքապետարանի շենք` շարունակելու երթն այնտեղ:
Ներկայացնում ենք այսօրվա բողոքի ցույցից արված YerevanNews.am-ի լուսանկարները: