Իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտնել է, որ նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին ծրագրում էր անկարգություններ հրահրել ու պետական հեղաշրջում իրականացնել երկրում: «Իրավապահները ձեռնարկել են բոլոր միջոցները՝ նոր հանցագործություններից նրան հեռու պահելու համար»,- ասել է պաշտոնյան, փոխանցում է РИА Новости-ն: