Սանկտ Պետերբուրգի մասնավոր թանգարաններից մեկի ցուցասրահում ցուցադրվող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի՝ կանացի ներքնազգեստով կտավները ոստիկանությունն առգրավել և հեռացրել է թանգարանից, հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
Բանն այն է, որ 1 շաբաթից Սանկտ Պետերբուրգում կայանալու է «G 20»-ի անդամ-երկրների ղեկավարների գագաթաժողովը: «Տեղեկություն է ստացվել այն մասին, որ թանգարանում ցուցադրվում են այնպիսի կտավներ, որոնց բովանդակությունը կարող է շրջանցել գործող օրենդրությունը»,-ասված է ոստիկանության հայտարարության մեջ:
Միևնույն ժամանակ թանգարանի սեփականատեր Ալեքսանդր Դոնսկին ոստիկանության այդ քայլը անվանել է «արվեստի գործի և թանգարանի զավթում»: Թանգարանի տմօրենի խոսքով՝ առգրավված կտավները գնահատվում են մոտ 50,000 ԱՄՆ դոլար: