Ե՞րբ Ալիևն ու Փաշինյանը կհանդիպեն․ ՀՀ վարչապետը պարզաբանում է

Ժամկետի և տեղի սահմանափակում չունենք, քանի որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նման հանդիպումներ կազմակերպելու պրակտիկա ունեն։ Թերևս միակ սահմանափակումն այն է, որ այդ հանդիպումները տեղի են ունենում երրորդ երկրների տարածքում։


Այս մասին Լիտվա կատարած այցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով իր և Ադրբեջանի նախագահի հանդիպման հնարավորության մասին հարցին։

«Ես վերջին ամիսներին մի քանի անգամ ողջունել եմ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը, որը վերաբերում է Լ Ղ հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորմանը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության կողմից սեղանին դրված սկզբունքների և տարրերի հիման վրա։

Այդ հանդիպմանը մենք պատրաստ ենք եղել, դրա մասին առաջին անգամ չէ, որ հայտարարում ենք»,- ասաց Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ համանախագահության ներքո հնարավոր կլինի ակտիվացնել ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը։