ՀՀ վարչապետը նոր նշանակումներ է կատարել.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ռոբերտ Խաչատրյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ»:
«Ղեկավարվելով «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Մուշեղ Բաբայանին նշանակել Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ»:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Հովհաննես Զոհրաբյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալ»,- նշված է տեքստում: