«Ադեկվադ» կուսակցության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սերժը հելնում ասում ա, որ Փաշինյանի իշխանության հենասյունը Քոչարյանն ա, վերջինս էլ որոշում ա ձիով քայլ անի ու երկու ժամանոց լրիվ դատարկ, երբեմն էլ էժան կռուտիտներով համեմված ասուլիս տա:
Դեմից մտավ թե բա՝ իշխանությունները ռուսիֆիկացնում են Արցախյան կարգավորումն ու այն վերածում ռուս-ադրբեջանական բանակցությունների: Հլը մի կողմ դնենք, որ Քոչարյանը, ով իրեն ներկայացնում էր որպես Մոսկվայի արտակարգ և լիազոր դեսպան Հայաստանում, բողոքում է ինչ-որ բանի ռուսիֆիկացումից, ինչն ինքնին զավեշտալի է, բայց էլ ավելի նողկալի է սա, երբ համադրում ես իր ասածն իրականության հետ: Իրականության որտեղ ԵԱՀԿ-ն վերջապես հետ եկավ բանակցային սեղան, Փաշինյանն էլ պնդում է, որ կհանդիպի Ալիևի հետ: Էլ չասեմ, որ ԱՄՆ դեսպանը հայկական քաղաքական դաշտի փաստորեն ամենա արցախասեր գործիչը դուրս եկավ՝ անընդհատ կարգավիճակի մասին խոսելով:
Հետո երբ դեմը դնում են, որ իբր թե սորոսածին արևմտամետ իշխանությունները փաստացի ամենառուսամետը դուրս եկան, ասում է՝ դե գիտեք ինչ կա, իրենք հանուն իրենց աթոռի ամեն ինչ էլ կանեն: Ստեղ հարց ա առաջանում՝ ձեզ, պարո՛ն Քոչարյան, ձեզ նստացնելն ու ազատելն էլի հանուն իրենց աթոռի էր արվե՞լ: Լրագրողի ճշտող հարցին ԶՊՄԿ-ի բաժնեմասերի փոխանցման վերաբերյալ Քոչարյանը պնդում է, որ կառավարությանը 15% փոխանցելը կոռուպցիոն գործարք է ու չի մեկնաբանում էն փաստը, որ գերմանացիքի փոխարեն սեփականատեր է դարձել ռուսական բաժնետերը: Ստեղ էլ զավեշտը նրանում է, որ, օրինակ, ինձ միշտ թվացել է, որ կառավարության գույքն օտարելն է պարունակում կոռուպցիոն ռիսկեր, ոչ թե կառավարությանը ինչ-որ բան նվիրելը:
Հետո փորձում է գեներալիտետի ուսերից պատասխանատվությունը հանել (տենաս խի՞) ու պնդել, որ իրենց քաղաքական նկատառումներով են ձերբակալում ու կոչ է անում գեներալներին «խոսել»: Ու ստեղ էլի հարց ա առաջանում՝ ում ա պետք են գեներալը, որ տարիներով պիտի սպասի ու խոսի միայն եթե իրեն ինչ-որ բան է սպառնում, էլ չասեմ, որ ասելու բան ունենային, վաղուց կասեին վարչական դատարան դիմելու փոխարեն:
Լրագրողը հարցնում է, թե ինչու Քոչարյանը Փաշինյանի հետ բանավեճի չգնաց, Արցախի առաջին, Հայաստանի երկրորդ ու տենց... մարդը ֆռում ասում ա՝ դե ես դուելի կողմնակից եմ: Տենց լավ չի, Նազարյան Լենային կանչի դուելի, մե երկու հատ քացով տուր բերնին, ֆռա ասա՝ տեսա՞ք, որ ես ճիշտ էի...
Վերջում էլ հին ու բարի թեզը մխեց՝ ժողովուրդն է մեղավոր, որ Փաշինյանը դեռ կա: Ասել կուզի՝ էս հիմար ժողովուրդը չի հասկանում, որ Քոչարյան Ռոբերտն է իր միակ փրկությունն ու որ ուրիշ ոչ մեկ չի լինելու... Սերժ Սարգսյանը հակառակն է պնդում, բայց երբ լրագրողը փորձեց Քոչարյանից մեկնաբանություն ստանալ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարության վերաբերյալ, Քոչարյանն ասեց՝ էդ հարցը Սարգսյանին տվեք:
Ազատի՛չ, էս մարդը չի հասկանում՝ ինչ ես ասում: Մի փոքր ավելի մատչելի կբացատրե՞ս, թե՞ ստիպված ես պիտի բացատրեմ... Հետահաշվարկ սկսեմ... ինչ անեմ...»: