Facebook ընկերությունը պաշտոնապես ներողություն է խնդրել ամբողջ աշխարհում սոցցանցի աշխատանքներում արձանագրված խափանումների պատճառով: Ներողության հայտարարությունը հրապարակվել է ընկերության թուիթերյան էջում: «Մեզ հայտնի է, որ որոշ մարդիկ խնդիրներ են ունենում մեր ծառայություններից օգտվելիս: Մենք աշխատում ենք, որ հնարավորինս արագ ամեն ինչ կարգի բերենք և ներողություն ենք խնդրում ցանկացած անհարմարության համար»,- ասվում է հայտարարության տեքստում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ խափանումներ կան Facebook-ի, Instagram-ի և WhatsApp-ի աշխատանքում:
We’re aware that some people are having trouble accessing our apps and products. We’re working to get things back to normal as quickly as possible, and we apologize for any inconvenience.
— Facebook (@Facebook) October 4, 2021